՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ասել էր 5 տարի առաջ

 
Այս լուսանկարները ցնցել են ամբողջ Ռուսաստանը. Նկարներից պարզ երևում է, որ Յապոնչիկն ու ՌԴ հոգեևոր ատաջնորդ Կիրիլը նույն դիմագծերն ունեն: Յապոնչիկին ՛՛սպանել՛՛ են 2009 թվականին, Կիրիլը Պատրիարք է դարձել նույնպես 2009 թվականին: Ի դեպ, Յապոնչիկի հայրանունը Կիրիլ է: Այս ամենը հասարակ համընկնությու՞ն է, իսկ մի քիչ շա՞տ չէ համընկնություն լինելու համար: Ռուսաստանը նոր է ցնցվում, սակայն Յապոնչիկի հայ կենսագիր, լուսահոգի Սերգեյ Գալոյանը ինձ հետ զրույցում /՛՛Ժամանակ՛՛ օրաթերթ/ դա ասել էր 5 տարի առաջ: Այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը՝ հնչեցնելով երկու հռետորական հարց՝ ովքե՞ր են իրականում ռուս ժողովրդի առաջնորդները և ինչու՞ է այդ երկիրը գլորվում անդունդը՝ հետևից քաշ տալով նաև Հայաստան… Յապոնչիկը կենդանի՞ է, Ջիլավյանի դեմ մահափորձի հեղինակն էլ Վանոն չի 15:15 Yerevan | 11:15 GMT | Friday 20 August 2010 Էլմիրա Մարտիրոսյան   «Շարունակում եմ գրել այդ թեմայով, որովհետեւ պետք է ապացուցեմ, թե ինչ է կատարվել իրականում: Նա Հայաստանի հետ մեծ կապեր ունի. նա կա, գոյություն ունի, ոչ մի Իվանկով էլ չի սպանվել: Նա կենդանի է, եւ ես կապացուցեմ», -հավաստիացնում է «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկի) կենսագրությունը ուսումնասիրած եւ նույնանուն գրքի հեղինակ, գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը: Նա, իհարկե, առայժմ չի բացում փակագծերը, սակայն ասաց, որ ավարտին է հասցնում իր նոր` «Բարոյական օրենքներից զրկվող երկիր» պայմանական վերնագրով գիրքը, որի անունը կփոխի, որովհետեւ խոսքն իր երկրի մասին է եւ վերնագիրը կոպիտ է հնչում: 850 էջանոց գրքում փաստերով, համապատասխան հղումներով ներկայացված են 1988 թվականից մինչեւ 2010 թվականը Հայաստանում կատարված իրադարձություններն ու 80 հնչեղ սպանությունները: Դրանց շարքում են 1989-ի հուլիսին Մոսկվայում սպանված Գարիկ Բասմաջյանի գործը, որը սերտ առնչություն ուներ հայաստանյան իրադարձությունների հետ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Եվ այսպես` Սերգեյ Գալոյանը պնդում է. «1993-ի դեկտեմբերի 7-ին Սերժ Ջիլավյանը բեմադրում է մահափորձ, որն իբր կազմակերպել է Վանո Սիրադեղյանը: Սա շատ մեծ բլեֆ էր` ոչ միայն Վանո Սիրադեղյանի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ: Արված էր միտումնավոր` Հայաստանի վարկը գցելու համար»: Գործում կա փարաքարցի ոմն Արո Խաչատրյան, նախկինում մեկ անգամ դատված, ով նախկինում ավել գնով տոմսեր է վաճառել օդանավակայանում, իսկ հետո հայտնվել Ջիլավյանին սպանելու համար Մոսկվա մեկնող օդանավի մեջ: «Հանկարծ էս Արո Խաչատրյանը հայտնվում է Սերժ Ջիլավյանի դեմ մահափորձի կազմակերպիչներից մեկի դերում: Այդպիսի մահափորձ չի կարելի անել: Դուք Վանոյին կարող եք սիրել կամ չսիրել, բայց որ Վանոյին որեւէ մեկն ապուշ համարի, դա, կներեք, սխալ է: Ըստ մահափորձի սցենարի` Վանո Սիրադեղյանն իբր կանչում է իր երկու տեղակալներին` Արծրուն Մարգարյանին եւ Հարությունյանին, հանում է իր սեյֆից ատրճանակը, տալիս Արծրունին եւ ասում` սրանով կատարի մահափորձը: Ինչո՞ւ: Որովհետեւ Սերժ Ջիլավյանը հավակնություններ ուներ` նախագահի թեկնածու դնելու: Է, թող դներ, Հայաստանում քանի մարդ էր ճանաչում նրան. նա ժամանակին աշխատել էր Ստեփանավանի էքսկուրսիոն բյուրոյում, եւ ես էլ ճանաչել եմ էդ տղային, ով հեքիաթներով ապրող տղա էր, ինչպես շատերն այսօր ուզում են իրենց քաղաքական գործիչ համարեն: Դա ապուշ վարկած էր, թե Վանոն կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն են արել: Ուղղակի մահափորձի բեմադրության համար նուրբ ժամանակ էին ընտրել. ընդամենը մեկ շաբաթ հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է գնար Ֆրանսիա եւ Ֆրանսիայի նախագահի հետ պետք է կնքվեին շատ կարեւոր փաստաթղթեր: «Մահափորձից» հետո Ջիլավյանը կանչեց հիմնականում եվրոպական երկրների լրագրողների եւ նրանց ներկայացրեց «մահափորձի» պատմությունը: Ինչ վերաբերում է Արո Խաչատրյանին, ապա պարզվում է, որ Հայաստանից Մոսկվա գնացող 12 մարդ գիտեն, որ ընդեղ գնում են Սերժի դեմ մահափորձ անելու, 12-ն էլ մի 120 մարդու ասած կլինեն: Բոլորը գիտեն` գիշերային հերթապահ միլիցիոներից մինչեւ եսիմ ով: Ես խոսել եմ լուրջ մարդու` Գառնիկ Ոսկանյանի հետ. Մոսկվայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (էթնիկ խմբավորումների) ստորաբաժանման ղեկավարն էր… Եվ սա մեծ բլեֆ էր` Հայաստանի վարկին խփելու համար»: 1992թ.-ին Աշտարակի շրջխորհրդի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանության մասով Սերգեյ Գալոյանը պնդում է, որ պատժվողներն իրական մեղավորները չեն: 1994-ի ապրիլի 15-ին իր տան շքամուտքում սպանվում է Վարդգես Պետրոսյանը: «Քրեական գործը ես լավ ուսումնասիրել եմ` 12 հատոր է: Սպանության պատվիրատուն նրա կինն է եղել` Սոնա Տիգրանյանը, ով հիմա ուզում է ամեն ինչ բարդել այդ տարիների իշխանությունների վրա: Մինչդեռ, սպանության հետ որեւէ կապ իշխանությունները չէին կարող ունենալ: Նպատակը նյութական էր` գումար, տուն Աշտարակում եւ այլն, հետո ես ֆիլմ նկարեցի, ինքը (Տիգրանյանը) իմ ֆիլմի դեմ մի ամբողջ գիրք գրեց…», — սա հրապարակախոսի համոզմունքն է: Հենրիկ Խաչատրյանին սպանողը դատախազի որդի՞ էր, քիլլեր 1998-ի օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, եւ ինքնասպան եղավ Արամ Կարապետյանը: Սա շատ մութ պատմություն է: «Շատ մարդկանց հետ եմ զրուցել եւ եկել այն եզրակացության, որ հնարավոր չէր, որ Արամ Կարապետյանը սպաներ Հենրիկ Խաչատրյանին… Եվ ես ապացուցում եմ, որ երկուսին էլ սպանել է մեկ ուրիշը` երրորդը: Իհարկե, այդ ամենը կապեցին Վանո Սիրադեղյանի հետ, ում այդ օրերին կանչել էին հարցաքննության, բայց Սիրադեղյանը որեւէ կապ չուներ այդտեղ: Այդ երկուսին սպանողը ընդամենը երեք ամիս հետո զենքը ձեռքին պայթեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայտնի մարդկանցից մեկի որդին ա, որը քիլլեր էր: Նախկին դատախազի որդիներից մեկն էր: Պարզապես Սոֆիայից դեռ որոշ փաստեր վերջնականապես պետք է ստացվեն: Բոլոր փաստերը տանում են դեպի այդ տղան: Շարժառիթն այն էր, որ բենզինի, մազութի ժամանակ Հենրիկ Խաչատրյանը եղել է դատախազը, տրանսպորտի դատախազը եղել է Արամ Կարապետյանը, եւ Համբարձում Ղանդիլյանի հետ կապված բավական մութ բաներ կան: Այստեղ մի փաստի էլ ուշադրություն չեն դարձրել. այստեղ հայտնվում է մի տղա, որը հետագայում բավականին առանցքային դերեր է կատարում` Արո Խաչատրյան, փարաքարցի մի տղա, խուժանի մեկը, եւ սա խառնվել է այս պատմության մեջ», — նշում է զրուցակիցս: Հետո գալիս է 1999թ. հոկտեմբերի 27-ի գործը, որը դեռ մնում է չբացահայտված: Ս.Գալոյանը հիշեցրեց Հենրիկ Խաչատրյանի սպանությունից հետո մեկ այլ` նախկին գլխավոր դատախազի, հանգուցյալ Վլադիմիր Նազարյանի պատասխանը` տված թերթերից մեկի լրագրողին: Երբ վերջինս հարցրել էր, թե հնարավո՞ր է, որ դրսից մեկը մտներ եւ գնդակահարեր դատախազներին, Նազարյանը պատասխանել էր` հնարավոր է նույնիսկ ԱԺ մտնել գնդակահարել եւ դուրս գալ… Թե ինչ է ակնարկում գրողը, կիմանանք գրքից, սակայն նա պնդում է, որ աշխատել է անկողմնակալ լինել` հիմնվելով մամուլում եղած հրապարակումների եւ այլ աղբյուրներից քաղած փաստերի վրա: «Հոկտեմբերի 27-ը չի բացվել. այդքան անցավ գնաց, հիմա նոր-նոր դուրս են գալիս, Նաիրի Բադալյանը պահանջներ է դնում Հայաստանի դեմ` փոխհատուցեք ինձ պատճառված բարոյական վնասի դիմաց: Չես իմանում` ի՞նչ անես, եւ շատ ծիծաղելի վիճակում են հայտնվում մեր իրավապահները», — նշում է Ս.Գալոյանը եւ հիշեցնում «Շանթ» հ/ը-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի ծեծը, Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործի առնչությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները, ում նրա աշխատակիցները սխալ ինֆորմացիա էին տվել, եւ նա լրագրողների մոտ հայտնվեց շատ անհարմար վիճակում: Ուստի պարոն Գալոյանը հորդորում է. «Բաներ կան, որ պետք է հաշվի առնել, եւ երբ դուրս ես գալիս լրագրողի հետ շփվելու, պետք է հստակ լինես: Թող ինձ ներեն շատ-շատ ժուռնալիստներ, բայց կան մի քանի ժուռնալիստներ, ովքեր գիտեն ինչ հարց տան, եւ որի տակից չես կարա դուրս գաս: Պետք է պատրաստ լինես դրան, չմտածես, որ պստիկ աղջիկ ա դիմացդ: Խորհուրդ կտամ մեր իշխանություններին` նախկին, ներկա եւ ապագա, վերցրեք պրոֆեսիոնալ մասնագետների, որ ձեր սուտը պրոֆեսիոնալ, համոզիչ հրամցնեք»: Չարությունից նույնիսկ քրեական աշխարհն է բարոյալքվել Սերգեյ Գալոյանի ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ բարոյալքվում ենք բոլորս` պաշտոնական ատյաններից մինչեւ հանցագործ աշխարհ: Եվ նա ցավում է, որ մամուլն այսօր հեղեղված է անձին վարկաբեկող հոդվածներով: «Ես գրում եմ քո դեմ, դու գրում ես իմ դեմ… անձի դեմ: Եկեք թողնենք էս չարությունը, եթե դու որեւէ բան ունես ասելու տվյալ անձին` ասա, դիմադիր կամ ընդդիմադիր: Եկեք փաստերով խոսենք… Եթե փողոցում մարտի 1-ին սպանված տասը հոգու անունը հարցնեք` չեն կարող ասել, բայց այդ անունները մեր մեջ մեխված պիտի լինեին, հոկտեմբերի 27-ին սպանվածների անունները մեխված պիտի լինեին, սա ինձ համար ցավ է: Մարտի 1-ի մասին Արմեն Հարությունյանը (ՄԻՊ) իր մեկնաբանություններն է անում` մի անգամ մեծ պայքար է սկսում իշխանական թեւից, որոշ ժամանակ մի քիչ այլ մեկնաբանություն է հնչում, սկսում են քարկոծել ընդդիմադիր մամուլի կողմից: Եկեք թողեք այդ բանը: Ես նրան չեմ ճանաչում, բայց հետեւում եմ նրա քայլերին, եւ հետաքրքիր բաներ ասում ա… Նույն վիճակը Գրողների միությունում է` անձնական պայքար: Չարությամբ ենք լցված եւ կարեւորը թողած` պայքարը քաղաքականացնում ենք նույնիսկ հրապարակված ինչ-որ թվերի համար: Մարդը գնում ա դուրս` կարոտից ա մեռնում. գիտե՞ք, որ Արտաշես Հունանյանը, հոյակապ նկարիչ, հոյակապ մարդ, գնաց Ամերիկայում կարոտից մեռավ, գիտե՞ք Օհան Դուրյանը տանը նստած` արդեն հոգնել ա մեզանից… Բա, տենց մարդ եք սպանում: Էլ սպանությունը ո՞նց ա լինում: Ուրեմն էս բարոյականության բաները սրանից ա գալիս: Նույնիսկ հանցագործությունների մակարդակն է ընկել. որդին մորը սպանում ա 120 եվրոն գտնելու համար», — զրուցակիցս մեկ առ մեկ նշում է բարոյալքման օրինակները: Նա նաեւ չմոռացավ Թուրքիայի մեղադրանքը, երբ թուրք վարչապետը խոսեց հայ պոռնիկների, ապօրինի ներգաղթյալ հայերի մասին. պարոն Գալոյանը չի բացառում, որ գոնե մի 5 նման դեպք նրան հայտնի կլիներ եւ անհրաժեշտության դեպքում կհաներ «մեր աչքը կկոխեր», ուստի հորդորում է առաջինը մեզ մաքրել, որպեսզի կարողանանք թշնամու դեմ կռվենք: Խնդրում է` իրար ատելով չապրել, որ աշխարհում էլ թարս ու արհամարհական հայացքով մեզ չնայեն: Գողերի «քավորը» Լենին պապիկն է եղել, հանցակիցները` Ստալինը, Կամոն… մանրամասները՝ lakmoes.am-ում:

 

Նյութի աղբյուր՝ http://lurerhay.ru/ajl/1058—5-.html

скачать dle 11.0фильмы бесплатно